Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Վետերանները հիշում են Մեծ հայրենականը

Վետերանները հիշում են Մեծ հայրենականը
01.05.2015 | 12:38

Մեկնարկել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային կենտրոնի «Մայիսյան հաղթանակներ» ծրագիրը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին:

Ծրագրի շրջանակներում կենտրոնի աշխատակազմը կատարում է այցելություններ Հայրենական մեծ պատերազմի վայոցձորցի վետերանների ընտանիքներ: Հարցազրույցների միջոցով փորձ է արվում ցույց տալ վետերանների սխրանքներն ու ձեռքբերումները։
Հետևյալ հղմամբ կարող եք դիտել Մեծ հայրենականի վետերան, Վայոց ձորի Գետափ գյուղի բնակիչ Խորեն Հարությունյանի մասին պատմող տեսանյութը:

Դիտվել է՝ 3029

Մեկնաբանություններ